Երբ կյանքդ ամբողջ ընթացքում տեսախցիկների նշանառության ներքո է, ամենակարեւոր պահերը ցանկանում ես գաղտնի պահել: Բայց գաղտնի ամեն բան վաղ թե ուշ բացահայտվում է, հատկապես եթե պապարացիները մշտապես հետեւում են ձեզ: Bazaar-ը ներկայացրել է ամենագեղեցիկ աստղային զույգերին, որոնք երկրպագուներից գաղտնի են ամուսնացել:

Հայդի Քլում եւ Թոմ Կաուլիտց

16 տարվա տարիքային տարբերությունը սիրահարների համար խոչընդոտ չէ: Բոլորովին վերջերս երկրպագուներն իմացել են, որ 2019թ.-ի փետրվարին՝ հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց, Tokio Hotel-ի մենակատարն ու գերմանացի սուպերմոդելն ամուսնացել են:

Ռայան Ռեյնոլդս եւ Բլեյք Լայվլի

Զույգը ծանոթացել է «Կանաչ լապտեր» ֆիլմի նկարահանումների ընթացքում` 2010թ.-ին, ինչից հետո սիրավեպը բավական արագ է զարգացել: Արդեն երկու տարի անց դերասանները գաղտնի ամուսնական արարողություն են կազակերպել: Հիմա արդեն զույգը սպասում է երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Միլա Կունիս եւ Էշթոն Քութչեր

Այս զույգին երկար ժամանակ պահանջվեց՝ զգացմունքները գիտակցելու համար: Նրանք միասին նկարահանվել են «70-ականների շոու» սերիալում 1998-2006թթ., սակայն այդ տարիներին նրանց միայն ընկերական հարաբերություններ էին կապում: Վեց տարի անց Միլան եւ Էշթոնը սիրավեպ են սկսել, որը վերածվել է երկարատեւ հարաբերությունների: 2014թ.-ին զույգը հայտարարել է նշանադրության եւ դստեր լույս աշխարհ գալու մասին, իսկ մեկ տարի անց ամուսնացել է Կալիֆոռնիայում:

Բեյոնսե եւ Ջեյ Զի

Զույգի հարաբերությունները բացահայտվեցին 2002թ.-ին «Bonnie & Clyde» համատեղ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի թողարկումից հետո: Զույգի շուրջ դավաճանությունների մասին բազմաթիվ լուրեր էին պտտվում, սակայն 2008թ.-ին նրանք գաղտնի ամուսնացան Ջեյ Զիի նյույորքյան բնակարանում: Արարողությանը մասնակցում էին միայն մտերիմներն ու ընկերները: Սկզբնական շրջանում Բեյոսնսեն հանրության շրջանում նույնիսկ չէր կրում հարսանեկան մատանին` երկրպագուներից թաքցնելով նոր կարգավիճակը:

Ջասթին Բիբեր եւ Հեյլի Բոլդուին

Այս զույգի հարաբերությունները բազմաթիվ վեճեր ու սկանդալներ են առաջացրել: Նրանք ծանոթ են եղել դեռ մանուկ հասակից եւ երկար ժամանակ ընկերական հարաբերություններ են ունեցել, սակայն ընկերությունը վերաճել է սիրո: 2018թ.-ի սեպտեմբերին երգիչն ու մոդելը գաղտնի ամուսնացել են Նյու Յորքում:

 

Լուսանկարները՝ Fotobank/Getty Images

 

 

NEWS.am STYLE