Սեր, համատեղ ապագայի երազանքներ, հավատարմության երդում... 2019թ.-ն արդեն անցյալում է, եւ NEWS.am STYLE-ը հիշել է հայ հայտնիներին, որոնք անցնող տարում կարեւոր որոշում են կայացրել:

Սոֆյա Պողոսյան եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյան

2018թ.-ի սեպտեմբերին տեղի է ունեցել դերասանների հարսանիքը: Գեղեցիկ զույգը կարեւոր օրը նշել է հարազատների հետ եւ մեկնել ճանապարհորդության Բալի:

Գրիգ եւ Սոնա

Գրիգ Գեւորգյանը եւ պարուհի Սոնա Եսայանը եւս պսակադրվել են սեպտեմբերին: Նորապսակներն իրար հավերժ սիրելու խոստում եմ տվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Իսկ երեկույթին ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի շատ հայտնիներ:

Գուգեն Դաբաղյան եւ Իննա

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու նրա ընտրյալը՝ Իննան, հարաբերություններն օրինականացրին հուլիսին: Կյանքում կարեւոր իրադարձության մասին երգիչը հայտնել էր Facebook-յան գրառմամբ։ «Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել էր նա։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: 

Միհրան Ծառուկյան եւ Արփի Գաբրիելյան

Աստղային զույգը նշանադրվեց ու ամուսնացավ նույն տարում։ Երգիչը սիրելիին անակնկալ առաջարկություն արեց իր մենահամերգի ընթացքում, ինչից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ նրանց հարսանիքը։ 

Մարինա Մնացականյան եւ Սեյրան Մովսիսյան

Հունիսի 28-ին դերասանական հայտնի զույգ Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանն օրինականացրին իրենց հարաբերությունները: Երիտասարդ դերասանների համատեղ կյանքը սկսվեց եկեղեցում ստացած օրհնությամբ եւ շարունակվեց երեւանյան ժամանցի վայրերից մեկում՝ ընկերների ու հարազատների մասնակցությամբ:

Սվետլանա Բեգոյան եւ Մելիք Սոֆոյան

Սեպտեմբերի 29-ին Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը: Սվետլանայի խոսքով՝ իրենց հարաբերությունները սկսվել են ձմռանը, ապա ամեն ինչ ունեցել է իր տրամաբանական շարունակությունը՝ նշանադարություն, ապա՝ արդեն հայկական ավանդական հարսանիք:

Լիկա Սալմանյան եւ Աշոտ Սարգսյան

Դերասանուհի Լիկա Սալմանյանն ու ընտրյալը՝ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, ամուսնացել են սեպտեմբերին: Զույգն, ի դեպ, նշանադրվել էր փետրվարին Դուբայում: 

Լիլու 

Երգչուհու հարսանիքը տեղի է ունեցել դեկտեմբերին ԱՄՆ-ում։ Նա եկեղեցում պսակադրության ժամանակ ուղիղ եթեր էր ապահովել իր էջով, ապա լուսանկարներ հրապարակել ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ 

 

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան, yessayanphoto, Profistudio, Instagram, Գոհար Մուրադյան