Երգչուհի Վերա Բրեժնեւային քննադատել են դերասանուհի Ելենա Պոդկամինսկայայի կերպարը կրկնօրինակելու համար։ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատարը «Ոսկե գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության արարողությանը հայտնվել է խորը կտրվածքով սպիտակ զգեստով, որը զարդարված էր հսկայական վարդով։ Միջոցառման լուսանկարները Բրեժնեւան հրապարակել է Instagram սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։
«Հույզեր։ Շնորհակալ եմ ձեզ սիրո համար։ Այս տարին այն ավելի է շատացել, այդ պատճառով երեկ ես մրցանակաբաշխությանը երկու մրցանակ եմ ստացել։ Արտիստի երազանքն է լսված լինել։ Երեկ շատ գեղեցիկ, երջանիկ երաժշտական երեկո ստացվեց»,- գրել է Բրեժնեւան։ Կոնստանտին Մելաձեի կնոջ խոսքով՝ արտասովոր հագուստը «երիտասարդ, բայց հիասքանչ դիզայների» աշխատանքն է։
Միայն թե կարճ ժամանակ անց պարզվել է, որ մինչ այդ զգեստն արդեն իսկ կրել է թատրոնի եւ կինոյի 40-ամյա դերասանուհի Ելենա Պոդկամինսկայան, որը դրանով ներկայացել է «Կինոտավրոս»-ի 30-րդ փառատոնի փակման արարողությանը։
Ըստ էության, ինչի՞ հետեւանքով է սկանդալը։ Դատարկ պատճառով։ Այլ հարց է, որ աստղերի դեպքում ընդունած չէ կրկնօրինակել զգեստները, իսկ երկու հայտնիների ներկայանալը նույն զգեստով սպառնում է սկանդալով...