37-ամյա Վերա Բրեժնեւան երկրպագուներին ուրախացրել է գայթակղիչ լուսանկարով։ «ՎԻԱ գրա» խմբի նախկին մենակատարը լուսանկարվել է շատրվանի մոտ, հայտնում է Cosmo-ն։
Երգչուհին լուսանկարվել է գայթակղիչ դիրքով։ Աստղի զգեստը թաց էր, ինչը մեծացրել է լուսանկարի գրավչությունը։ Հագուստը մերկացնում էր գեղեցկուիու սլացիկ ոտքերը։ Նրա արեւայրուքն իդեալականորեն համապատասխանում էր զգեստի գույնին եւ լուսանկարի ընդհանուր մթնոլորտին։ «Լավ է, երբ լավ է, կամ աղջիկը շատրվանի մոտ»,- Instagram-ում հրապարակված լուսանկարը մակագրել է Վերան։ Երգչուհու լուսանկարը, որն արվել է Harper’s Bazaar-ի համար, առաջացրել է հետեւորդների բուռն արձագանքը։
«Կրկին իդեալական», «Աստված իմ, սա տիերզերական աստիճանի հիացմունք է», «Շոկոլադե»,- գրել են հետեւորդները։ «Սա ֆլեշմո՞բ է։ Նախ Կատյա Վարնավայի ոտքերը, հիմա Վերան»,- գրել է երկրպագուներից մեկը։ «Կատյայի ոտքերն ավելի երկար են»,- վստահորեն պատասխանել է Բրեժնեւան։
Վերջերս նա արձագանքել է ամուսնու եւ Էրիկա Հերցեգի հարաբերությունների մասին տեղեկություններին։