Վերա Բրեժնեւան դարձել է Իվան Ուրգանտի երեկոյան շոուի հյուրը: Նա պատմել է, որ ինքնամեկուսացման ժամանակ ապրել է զգացմունքների ամբողջ սպեկտրը՝ սկսած դեպրեսիայից եւ վերջացրած հրճվանքով:
Երգչուհին հիշել է, թե ինչպես է «մազերից բռնած իրեն հանել» մելամաղձոտ վիճակից եւ սկսել աշխատել։ Վերան անցկացրել է 27 ուղիղ եթեր՝ հետեւորդներին պատմելով գեղեցկության մասին:
Բրեժնեւան հայտարարել է, որ կարանտինի ժամանակ նուտրիցիոլոգիայի կուրս է անցել։ Երգչուհու խոսքով՝ իր վրա ծաղրում են ծանոթները, եւ իզուր, հենց ճիշտ սնվելու եւ կաթնամթերքից հրաժարվելու շնորհիվ է, որ նա այնքան լավ տեսք ունի իր 38 տարեկան հասակում:
Կարանտինի ժամանակ Վերան տանը նոր կանոններ է սահմանել. մտերիմները սնվել են բացառապես օգտակար սննդով։ «Մենք ընտանիքում խնդիրներ ունենք», - ասել է նա՝ ակնարկելով, որ ոչ բոլորն են գնահատել մթերային նորամուծությունները։