Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին նկատել են Իտալիայում՝ Dolce & Gabbana շոուի ժամանակ։ Կիրկորովը Պուլիայում Alta Moda ցուցադրությանը ներկայացել է իտալական բնապատկերներ պատկերող բաճկոնով ու տաբատով։

Նրա գլխին բորդո թավշյա գլխարկ կար, իսկ վրան՝ ոսկե թագ։ Ձեռքերում սպիտակ կլատչ՝ քարերով ասեղնագործված։ Նրա պարանոցը զարդարում էին հսկա խաչերը։

«Մենք հենց նոր ժամանեցինք Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի հրավերով՝ յուրօրինակ նորաձեւության ցուցադրության համար»,- ասել է Կիրկորովը։

Ցուցադրությունից առաջ կազմակերպված ընթրիքի ժամանակ նա զրուցել է դիզայներ Դոմենիկո Դոլչեի եւ անգլիացի դերասանուհի Հելեն Միրենի հետ։