Օրերս Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է դստեր 8-ամյակը։ Ռուսական շոու-բիզեսի արքան դստեր համար արեւելյան ոճով երեկույթ է կազմակերպել մոսկովյան ռեստորաններից մեկում։ Տոնին իրեն երեխաների հետ ներկա են եղել բազմաթիվ արտիստներ։ Երբ տոնն արդեն ավարտվել է, Ֆիլիպը տեսանյութ է հրապարակելէ ցույց տալով՝ ինչպես են հոր՝ Բեդրոսի, երեխաների՝ Ալլա-Վիկտորյայի եւ Մարտինի, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար ԱՆդրեյ Մալախովի հետ բացում նվերները։

Նվերների շարքում էին մուշտակ, թագ, հայտնի ապրանքանիշերի հագուստ եւ շատ խաղալիքներ։ Ալլա-Վիկտորյային մի քանի պայուսակ են նվիրել, այդ թվում Dior-ից ու Dolce&Gabbana-ից։ Կարծես թե փոփի արքայի ընտանիքում փոքրիկ նորաձեւ աղջիկ է մեծանում։

 

7days պարբերականի հաղորդմամբ՝ հեռուստահաղսորդավարը տոնին հայտնվել է շատ աղջիկների համար ցանկալի Tiffany-ի տոպրակով։ Նա Ալլա-Վիկտորյայի համար ականջօղեր էր գնել։ Նվերը շքեղ էր, սակայն կարծես թե Կիրկորովը մտերիմ ընկերոջից ավելին էր սպասում։