Իվան Ուրգանտի խորթ դուստրը՝ 19-ամյա Էրիկան, արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցում ընկերոջը պաշտպանում է հեյթերներից։ Նա ապրում է Նյու Յորքում, և Persons դպրոցում ուսումնասիրում է ժամանակակից արվեստ և լուսանկարչություն։
Էրիկան Instagram-ում աֆրոամերիկացի ընկերոջ հետ լուսանկարներ է հրապարակել, որից հետո ռուսալեզու հեյթերները ստիպել են պատասխանել հրապարակման ռասիստական մեկնաբանություններին։ Նրանցից մեկը մեկանբանել է նկարը, խոսքը ուղղելով Ուրգանտին: Իսկ Էրիկան ի պատասխան գրել է. «Կարևորը, որ ձեր թոռները հանքափորներ չլինեն։ Մենք, հույս ունենք, գլուխ կհանենք այս «ծանր» իրավիճակից»։
Այսօր նրա ընկերները ևս արձագանքել է հարձակումներին։ «Ինչ վերաբերում է ռուսներին ու ռասիզմի հողի վրա սպառնալիքներին, կարող եմ ասել, որ ես արդեն բավական շատ բան եմ վերապրել, այնպես որ ձեր խոսքերը չեն կարող ազդել ինձ վրա։ Այդ ամենը ես մանուկ հասակից եմ լսում։ Միակ բանը, որ հիասթափեցնում է ինձ, սպառնալիքներն են 19-ամյա աղջկա հասցեին։ Հասկանում եմ ձեր ատելությունը, որի ետևում անիքնավստահություն է թաքնված։ Այդ պատճառով չեմ զայրանում ձեզ վրա։ Միայն կասեմ, որ սիրում եմ ձեզ»,- Instagram-ում գրել է նա։