37-ամյա Վերա Բրեժնեւան եւ «Время и стекло» խմբի մենակատար Նադյա Դորոֆեեւան զվարճացել են իրենց ընկերուհու՝ «G Bar» գեղեցկության սրահի հիմնադիր Սաբինա Մուսինայի ծննդյան օրը։
Աղջիկներն ուրախացել են Կիեւում փակ երեկույթի ընթացքում։ Աստղային ընկերները տոնն ուրախությամբ են նշել՝ ծիծաղել, երգել «Վիա Գրա» խմբի երգերը եւ պարել։ Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։
Վերան միջոցառման համար ընտրել էր բլուզ եւ երկար, սպիտակ զգեստ։ Այդ օրը բոլոր հյուրերը նույն գույնի հագուստի են կրել, եւ ամենայն հավանականությամբ երեկույթի համար դրես կոդ էր սահմանված։