Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով է՝ ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Սիլվին պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ուժե՞ղ։ Ո՛չ, իմ ընկերներ, ես հեռու եմ դրանից։ Դուք պարզապես տեսնում եք թույլ մարդու, որը շատ ուժեղ Աստված ունի»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Բարկովան բաց գույնի զգտեստ էր կրում, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ «Սիրո՞ւմ եք աշունը, եթե`ոչ, ապա տարվա, ո՞ր եղանակն եք սիրում»,- հետեւորդներին դիմել էր դերասանուհին։