Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հնդկաստան, ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Նա արձակել է մազերը, խոշոր աքսեսուարներ՝ թեւնոցներ ընտրել։ «Առանց դիմահարդարման»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։
Ավելի վաղ արված հրապարակմամբ դերասանուհին շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի ամուսին։ Դու գիտես՝ ես չեմ սիրում մեր լուսանկարները հրապարակել սոցիալական մեդիայում։ Որովհետեւ ես ցանկանում եմ մեզ հեռու պահել չար աչքերից, նախանձ մարդկանցից… Ես պարզապես ուզում եմ քեզ հետ երջանիկ լինել լուռ։ Նույնիսկ քո ծննդյան օրվա առիթով իմ ցանկանություններն ուզում եմ՝ մեր միջեւ մնան։ Բայց ես գիտեմ, որ մարդիկ սիրում են ամեն ինչ ցույց տալ ամբողջ աշխարհին։ Որքան շատ են նրանք սիրում իրեն ամուսիններին (նույնիսկ եթե չեն սիրում), որքան երջանիկ են (նույնիսկ եթե երջանիկ չեն)…
Այսպիսով, դու չգիտես՝ որքան շատ եմ քեզ սիրում։ Որովհետեւ իմ սերը մեծանում է ամեն օր։ Ուզում եմ, որ դու երջանիկ լինես, եւ ես երդվում եմ՝ ջանք չեմ խնայի քեզ երջանիկ պահելու համար։ Ուզում եմ, որ դու հաջողակ լինես, ես բռնում եմ քո ձեռքն ու ասում. «Ես քեզ հետ եմ, իմ աղոթքները քեզ հետ են»։ Մի հանձնվիր, որովհետեւ կյանքը թույլ մարդկանց չի սիրում։ Միշտ դրական մտածիր եւ հավատա, որ հրաշքներ կարող են տեղի ունենալ, որովհետեւ մենք ստանում ենք այն, ինչ մտածում ու ինչի հավատում ենք։ Ես սիրում եմ քեզ։ Աստված սիրում է քեզ։ Օրհնված մնա, ուժեղ, դրական, մնա իմ կողքին ինձ հետ, իմ կյանքում, իմ ներկայում, իմ ապագայում… Սիրում եմ քեզ ավելին, քան բառերը կարող են արտահայտել։ Ես տվել եմ իմ ամեն ինչը՝ քեզ հետ լինելու, քեզ հետ ամուսնանալու համար։ Իմ միակ ու անկրկնելի։ Ծնունդդ շնորհավոր եւ երջանիկ կյանք»,- գրել էր դերասանուհին։