44-ամյա Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ կանգնել է հանրության առաջ առանց դիմահարդարման:

Սկզբում նա արևային ակնոցներով էր, սակայն ավելի ուշ նա հանել է նաև դրանք, որպեսզի խոսի հեռախոսով և շրջապատին ցուցադրել է իր բնական գեղեցկությունը:

Դստեր՝ Էմիի հետ զբոսանքի դուրս գալով, երգչուհին և դերասանուհին որոշել է չծախսել ժամանակը դիմահարդարման վրա և հանգիստ անցկացնել ազատ օրը: Ջենիֆերի ազատ օրվա հագուստը կապույտ ջինս է և սպորտային վերնաշապիկը:

Երգելուց, ֆիլմերում նկարահանվելուց և հեռուստանախագծերին մասնակցելուց բացի աստղը նաև կուբայական ռեստորան ունի և շատ բազմազբաղ է:

Հիշեցնենք, որ նախորդ հանգստյան օրերին Ջենիֆերը Վաշինգտոնում ճաշկերույթի էր մասնակցել և մրցանակ ստացել հավասարություն պրոպագանդելու համար: Հատուկ այդ առիթով նա հագել էր երեկոյան թավշե շրջազգեստ և համապատասխան դիմահարդարում կատարել:

600x580600x580600x580