Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի աշնանային բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը եւ շպարված չէ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով էր՝ ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Սիլվին պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ուժե՞ղ։ Ո՛չ, իմ ընկերներ, ես հեռու եմ դրանից։ Դուք պարզապես տեսնում եք թույլ մարդու, որը շատ ուժեղ Աստված ունի»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն։