«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։
Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում Լուսինեն պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքի հետ։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն ու որդին մեղմ ժպտում են։ Փոքրիկը կրում է հելոուինյան զգեստ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու՝ փոքրիկ Ալեքսի հետ։ Փոքրիկը մեղմ ժպտում էր, իսկ կադրին կից գեղեցկուհի մայրիկը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ալեք Հովհաննիսյան»։ Գեղեցկուհու երկրպագուներն ու հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել հրապարակմանը կից։