28-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին հանգստյան օրերի համար անակնկալ է պատրաստել երկրպագուների համար։ Մերկանալ սիրող մոդելն իր Instagram-ում կրկին ցուցադրել է իր բարեմասնությունները։
Մոդելը կադրերում կրում է սեփական բրենդի մաքսիամալ համարձակ լողազգեստ։ Խելահեղ դեկոլտեով լողազգեստը հազիվ է ծածկել հայտնի աստղի բարեմասնությունները։ Էմիլին կերպարանք է ընդունել արձակած վարսերով, նայում է ուղիղ տեսախցիկին։ Նրա գայթակղիչ հայացքը լուսանկարներին միայն սեքսուալություն է ավելացրել։
Ավելի վաղ Էմիլի Ռատակովսկին լուսանկար էր հրապարակել, որն առաջացրել էր օգտատերերի հակասական արձագանքը։ Սուպերմոդել եւ դիզայներ Էմիլիի երկրպագուներին դուր չէր եկել չափազանց անկեղծ լողազգեստը, որը հայտնվել էր նրա սեփական՝ Inamorata Woman ապրանքանիշի հավաքածուում։