Երգչուհի, դերասնուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով շքեղ ու հրապուրիչ կերպարում։

Instagram-յան իր էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան կրում է սեւ, մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով զգեստ։ Նա վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված։ Կերպարը համալրել է մեծ վզնոցը։ Քրիստինան կադրին կից գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ Քրիստինա Եղոյանը քույրիկի հետ կադր էր հրապարակել։ Քրիստինան մեղմ շպարով էր, կրում էր սեւ երանգի վերնազգեստ։ Ընտանեկան կադրին կից դերասանուհի-երգչուհին մեկնաբանություն չէր թողել։