«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմրապուրիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլին ուլտրակարճ, կարմիր երանգի պիջակ զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ Իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին սեւ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Նա երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, արձակել մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ «Կարելի է գայթակղել կնոջը, ով ունի ամուսին, սիրեկան կամ երկուսը միասին։ Բայց երբեք հնարավոր չէ գրավել մի կնոջը, ով ունի ՍԻՐԵԼԻ»,- հրապարակումը մակագրել էր նա։