38-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր, վառ կերպարով հերթական անգամ ուրախացրել է երկրպագուներին ու հետեւորդներին։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է վառ երանգի, ուլտրակարճ զգեստով, որի հետ համադրել է փոքրիկ պայուսակ։
Ռեփեր Քանյե Ուեսթի կին, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում մի քանի նոր լուսանկար է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել Maisie Williams ապրանքանիշի կանաչ-նեոնային, մինի զգեստով։
Կերպարն ամբողջացրել են ամառային բարձրակրունկները եւ Hermes Kelly բրենդի մինի պայուսակը։ Ինստադինայի նման աութֆիթը շատ էֆեկտիվ է ստացվել։
Դիմահարդարումից ընտրել է smoky eyes ու նյուդ շրթունքներ։ Ոճաբաններն աստղի վարսերը հավաքել են բարձր պոչ։
style.news.am