Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի, խորը դեկոլտեով հանդերձանք։ Նա ընտրել է նուրբ շպար։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։