Սուպերմոդել Նինա Թեյլորը որոշել է իր ձեռքերն ապահովագրել 2.5 միլիոն դոլարով, հաղորդում է Daily Mail-ը:

Պրոֆեսիոնալ մանեկենուհին իր դաստակների շնորհիվ մինչև 7 հազար դոլար է վաստակում մեկ նկարահանման ընթացքում: Նման գումարներ նա ստանում է մանիկյուրի, ինչպես նաև ոսկերչական զարդերի գովազդից:

Թեյլորը համագործակցում է համաշխարհային հայտնի ապրանքանիշերի հետ: Նրա ձեռքերը «կրկնօրինակել» են դերասանուհիներ Հայդի Քլումի, Ջենիֆեր Լոուրենսի, Սքարլեթ Յոհանսոնի, Դեմի Մուրի և շատ այլոց ձեռքերը:

Նինա Թեյլորը ավելի քան 30 տարի աշխատում է որպես ձեռքի մոդել, ուստի և որոշել է ապահովագրել դրանք: