Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին վատ մայր են անվանում, եւ թվում է՝ դրա համար պատճառներ կան։ Վեցամյա Նորթ Ուեսթը վաղուց արդեն երեխայի տեսք չունի։ Փոքրիկին անվանում են ամենաերիտասարդ ազդեցություն ունեցող մարդը, քանի որ նա արդեն ինքնուրույն է ընտրում՝ ինչ կրել, ինչ սանրվածք անել եւ նույնիսկ մայրիկին խնդրում է թեթեւ դիմահարդարում անել։ Այս անգամ Նորթը կրկին առանձնացել է, սակայն արդեն յուրօրինակ զարդի միջոցով։ Փոքրիկի քթին փիրսինգ է հայտնվել, ինչն անմիջապես շփոթեցրել է օգտատերերին։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենատարեց ներկայացուցչի՝ 85-ամյա Մերի Ջո Քեմփբելի ծննդյան օրն արված լուսանկարներում Նորթ Ուեսթը ցուցադրել էր իր զարդերը։ Նա երեկոյի համար փայլուն վզնոց է ընտրել, որի վրա առկա են իր անվան տառերը, իսկ քթի տեսքով զարդ է եղել։

 

Քիմ Քարդաշյանն արդեն իսկ քննադատության է ենթարկվել Նորթի արտաքին տեսքի պատճառով։ Այս անգամ աստղը որոշել է առաջ անցնել հեյթերներից եւ Instagram-ի Stories բաժնում հայտնել է, որ դուստրը ռադիկալ beauty էքսպերիմենտի է դիմել։ «Ուշադրություն, ֆեյք փիրսինգ», հարձակումները կանխարգելել է Քիմը։

Празднование 85-летия Мэри Джо Кэмпбелл

Քանյե Ուեսթի սիրելին սրտառուչ լուսանկար է հրապարակել նաեւ կրտսեր որդու՝ Պսալմի հետ։ Քիմը գրկել է փոքրիկն եւ մոտեցրել իրեն՝ համբուրելու համար։

 

Ким Кадашьян и Псалм