Կարծես թե վեցամյա Նորթ Ուեսթը շուտով կստվերի իր ծնողներին ու շատ հայտնի ոճաբան կդառնա։ Նա անձամբ է ընտրում իր հագուստը։ 38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 42-ամյա Քանյե Ուեսթի դուստրը սիրում է գեղեցիկ հագնվել և չի վախենում համարձակ համադրություններից։

Հեռուստաաստղը երկրպագուներին ներկայացրել է դստեր կերպարները, որոնք, նրա խոսքով, աղջիկն է կազմել։ Քիմի և Քանյեի՝ Ճապոնիա այցի ընթացքում աստղային մայրիկն ազատություն է տվել աղջկան, որը կարողացել է ինքնուրույն ընտրել իր հագուստը։ Արդյունքում Քարդաշյանն այն եզրակացությանն է եկել, որ դստերը պետք է թույլ տա հագուստ ընտրել նաև իր համար։

«Իմ փոքրիկն Նորթն իսկական նորաձև աղջիկ է։ Նա ինձ հետ գալիս է ու ընտրում՝ ինչն է իրեն դուր գալիս»,- Instagram-յան էջում գրել է Քիմը։

Հետևորդները միաբերան հայտարարել են, որ Նորթը ոճի զգացում ունի եւ կարող է հրաշալի ոճաբան դառնալ։

 

 

Малышка любит одеваться сама

 

Норт выбирает яркие сочетания

 

Дочь инстадивы и рэпера

Норт любит яркие образы