Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում գրել է․

«Բարի լույս ու բարի կիրակի:

Թող բոլորի վշտերը փարատվեն: Օրհնյալ Պատարագը նորոգի ու կյանքի նոր սիրտ տա:
Օրհնվեն թող բոլոր մխիթարող, բարի ու հուսադրող խոսքեր ու գործեր անողները:
Եկեղեցին'Սբ. Մարիամ Աստվածածին( Նորքի) , Պատարագի ու նորոգության սպասումով:


Հ.Գ. Այսօր Հայրիկիս համար պատվիրված հոգեհանգիստը թող բոլորի հայրիկների հոգիներին թեթևություն բերի ու հանգիստ»: