22-ամյա մոդել Բելլա Հադիդն ուրախացրել է իր երկրպագուներին՝ իր լոգարանից կադրեր ցուցադրելով։ Աղջիկն ամբողջությամբ մերկ է նրա վարսերը փաթաթված են Burberry ապրանքանիշի սրբիչով։
Նա նաեւ հոլովակ է տեղադրել իր միկրոբլոգում, որտեղ հնչում է լավ երաժշտություն, տեսախցիկին կանգնած է մեջքով։ Վերջին պահին նա դեմքով շրջվում է դեպի տեսախցիկը եւ կռանում է։ Կրծքերը ծածկել է ձեռքերով։ Բելլան ժպտում է։
Տեսանյութին կից նա նաեւ մի քանի լուսանկար է արել։ Երկրպագուներին հրապարակումը դուրէ եկել, չնայած հարցրել են նաեւ The Weeknd ռեփերի խանդի մասին։
Այնուհետեւ Հադիդը որոշել է, որ տեսանյութը շատ անկեղծ է եւ այն անհետացել է մոդելի Instagram-ից։ Սակայն երկրպագուներից մեկը հասցրել է այն պահել։