Օրերս ծնվել է դերասանուհի Օլգա Զուեւայի եւ ռուսական կինոյի սեքս-խորհրդանիշ Դանիլ Կոզլովսկու` երկար սպասված դուստրը։ Այս մասին մոդելն Instagram-ի էջում հայտնել է երկրպագուներին։ Կադրում նա պատկերված է՝ նորածին երեխային գրկած՝ երեխայի դեմքը զգուշորեն թաքցնելով օբյեկտիվից։
Իսկ կանանց միջազգային օրը Դանիլ Կոզլովսկու ընտրյալը որոշել է երկրպագուների հետ կիսվել անձնական լուսանկարով, որն արվել է հղիության վերջին շրջանում։ Լուսանկարն արվել է սեւ-սպիտակ գույներով, դրանում դերասանուհին կանգնած է լողափին եւ ամբողջությամբ մերկ է, իսկ կուրծքն ու որովայնը փակել է ձեռքերով։
Նա անկեղծ լուսանկարն ուղարկեցել է հուզիչ տեսքով, որում կանանց շնորհավորել է մարտի 8-ի առիթով։ Զուեւայի կարծիքով՝ կին լինելն իսկական պարգեւ է։
«Դա կարողություն է մյուսների պահանջները ձերինից բարձր դասել, ընդ որում ոչ թե տանջվելով, այլ հաճույք ստանալով։ Դա կարողություն է սիրել այնպես, ինչպես ոչ ոք։ Դա նշանակում է հավատարիմ, խոցելի, համբերատար լինել, ինչի համար երբեմն ավելի շատ ներքին ռեսուրսներ ու ուժ է պահանջվում, քան գրավելու, հաղթելու եւ քեզ հարմար ձեւով ճկելու համար»,- գրում է Օլգան։