Օրալ սեքսը կապված է կրկնակի վիժման ռիսկի նվազեցման հետ։ Այս մասին հայտարարել են Լեյդենի համալսարանի գիտնականները, ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Reproductive Immunology պարբերականում։
Դա է ապացուցել գիտափորձը, որի շրջանակում հարցման է ենթարկվել 36 տարեկանից ցածր 97 կին, որոնք առնվազն 3 վիժում են ունեցել՝ առանց պատճառի։ Հարցման է ենթարկվել նաև 137 կին, որոնք վիժում չեն ունեցել։ Պարզվել է՝ երկրորդ խմբի կանայք իրենց զուգընկերների հետ առավել հաճախ են օրալ սեքսով զբաղվել։
Բան այն է, որ սերմնահեղուկը պարունակում է հոր մարդկային լեյկոցիտար հակագեները, որից կախված է զույգի իմունային համատեղելիությունը։ Իսկ աղեստամոքսային տրակտը ամենաբարենպաստ միջավայրն է՝ դրանց՝ կնոջ օրգանիզմում հայտնվելու համար։ Դրա վրա ազդելով՝ հայրական հակագեները կարող են «նախապատրաստել» օրգանիզմն այդ տղամարդու երեխային կրելուն։