Օքսֆորդի ու Քովենթրիի համալսարանների գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանոնավոր սեքսը զգալիորեն բարելավում է ուղեղի ակտիվությունը։ Նրանք պարզել են, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը նպաստում է տարեցների ուղեղային ակտիվության խթանմանը։
Մասշտաբային հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Journals of Gerontology հանդեսում, ապացուցում են, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը միտքը դարձնում է ավելի սուր, իսկ արձագանքը՝ ավելի լավ։
Հետազոտությունն առնչել է 50-83 տարեկան 73 մարդու։ Նոր հետազոտությունն ապացուցել է այն ենթադրությունը, որ հաճախակի սեքսը մեծացնում է մարդու ստեղծագործ ունակությունները, այդ թվում՝ նաև բարդ առաջադրանքներ կատարելու տեսքով։