20 տարի անց մարդկությունը լիովին կվերանայի սեքսով զբաղվելու և բեղմնավորման նկատմամբ իր վերաբերմունքը, հայտնում է gogetnews.info-ն: Գիտնականների կարծիքով՝ ապագա սերունդը ավելի հաճախ կծնվի փորձանոթից: Այլ խոսքով՝ մարմնական հաճույքները կարող են լիովին վերանալ:
Տվյալ տեսության հեղինակ պրոֆեսորը պնդում է, որ մարդկանց փոխհարաբերությունների բնական պրոցեսին փոխարինելու է գալիս առաջընթացը, և այն ամենաբացասական ձևով կանդրադառնա սեռական կյանքի վրա:
Ընտանեկան զույգը 20-40 տարի հետո կարող է լաբորատորիա հանձնել մաշկի կտոր և սերմնահեղուկ: Առաջին նյութից կաճեցնեն ցողունային բջիջներ, որոնցից էլ կաճեցվի ձվաբջիջները: Արհեստական բեղմնավորմամբ նրանք կդառնան սաղմեր, և բժիշկները կարող են ընտրել ամենախելացի և առողջ փոքրիկին:
Իսկ այն կանայք, որոնք կցանկանան երեխա ունենալ բնական ճանապարհով, հասարակության կողմից կճանաչվեն որպես «անպատասխանատուներ»: