Վեց գիտնականներ են այս տարի արժանացել հեղինակավոր Shaw Prize-2014 մրցանակին, որն համարում են Նոբելյան մրցանակի ասիական նմանօրինակը:
Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, աստղագիտության բնագավառի պարգեւն այս անգամ կիսել են միանգամից երեք աստղաֆիզիկոսներ՝ Դանիել Էյնշտեյնը՝ Հարվարդի համալսարանից, և նրա երկու բրիտանացի գործընկերները՝ Շոն Քոլը եւ Ջոն Փիքոքը: Նրանց կողմից անցկացվող հետազոտությունները կապված են խոշորամասշտաբ գալակտիկական չափումների հետ:
Կյանքի եւ բժշկության մասին գիտությունների բնագավառում մրցանակակիրներ են դարձել պրոֆեսոր Կազուտոսի Մորին՝ Կիոտոյի համալսարանից, եւ ամերիկացի կենսաքիմիկոս Հովարդ Հյուզը: Գիտնականներին հաջողվել Է բացահայտել, թե ինչպես է դիսբալանս առաջանում սպիտակուցի մշակման մեջ: Նրանց հայտնագործությունը կարող մեծապես օգնել մի շարք հիվանդությունների բուժմանը:
Մրցանակով են նշվել նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Ջորջ Լուցթիգի ծառայությունները հանրահաշվի և երկրաչափության մեջ նրա ներդրած Էական ավանդի համար:
Ընդհանուր առմամբ այդ մրցանակին արժանացել են տարբեր երկրների 60 գիտնականներ, մրցանակ, որը հիմնադրվել Է 2002 թվականին հոնկոնգցի մուլտիմիլիոնատեր և հայտնի մեդիամագնատ Շաո Իֆուի կողմից: Այս տարվա հունվարին նա վախճանվել է կյանքի 107-րդ տարում:
Մրցանակը 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամական գումար է երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում, որը հավասարապես բաժանվում է դափնեկիրների միջև, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: