Մարդու ուղեղը կարող է կանխատեսել, որ զրուցակցի դեմքին ժպիտ կհայտնվի։ Սակայն եթե ժպիտը կեղծ է կամ քաղաքավարությունից դրդված, ապա տվյալ մեխանիզմը չի աշխատում։ Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է անկեղծ ժպիտը, գրում է tert.am-ը՝ հղում տալով meddaily.ru-ին, որն էլ վկայակոչել է The Telegraph-ին։
Բանգորի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են. երբ երկու մարդ ծանոթանում են, նրանք պարզապես ժպիտներ չեն փոխանակում, այլ միշտ օգտագործում են հենց զրուցակցի տրամադրությանը համապատասխան ժպիտ՝ անկեղծ կամ քաղաքավարի։ Սակայն արձագանքն ավելի արագ է եղել անկեղծ ժպիտի դեպքում։ Այսինքն՝ ուղեղն ընկալել է ժպիտի հետ կապված ազդանշանները մինչ դեմքի վրա հայտնվելը։
Դա հաստատել են նաև սենսորների միջոցով արված թեստերը, որոնք միացվել են կամավորների դեմքերին։ Պարզվել է՝ հենց անկեղծ ժպիտն է «միացրել» աչքերի շրջանում մկանների որոշակի շարժումներ։
Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ անկեղծ ժպիտներն ավելի թանկ սոցիալական պարգև են փոխգործակցության դեպքում, որն անմիջապես ազդում է մարդկանց վարքի վրա։ Մասնագետների անցկացրած աշխատանքը կարող է օգնել սոցիալական խնդիրների հետ կապված անհանգստություն ունեցող մարդկանց։