Սուրճը որոշակի կանխարգելիչ արդյունք ունի Պարկինսոնի հիվանության դեմ. կանոնավոր կերպով սուրճ գործածողների մոտ այս ախտով հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր Է, քան մնացածների մոտ: Այս մասին են վկայում այն հետազոտության արդյունքները, որը կատարել են Լինչյոպինգի համալսարանի գիտնականները և որն ընդգրկել Է 193 հիվանդների Էստերյոտլանդի նահանգից և Յոնչյոպինգ քաղաքից:

 

Բացի դրանից, սուրճի բարերար ներգործությունն ուժեղանում Է, եթե մարդու օրգանիզմում առկա Է GRIN2A գենի տարբերակներից մեկը: Այս երկու բաղադրիչների զուգորդումը կարող Է որոշակի պաշտպանություն տալ դողդողացող կաթվածից, ինչպես հաճախ անվանում են այս հիվանդությունը:

 

Մինչ այդ հայտնի Էր, որ GRIN2A-ն կոդավորում Է հատուկ պրոտեին, որը կարեւոր դեր Է խաղում նյարդաբանական շատ հիվանդությունների առաջացման ժամանակ:

 

«Կոֆեինը փոք-ինչ փոխակերպում Է պրոտեինը, և այս գենը կրողների մոտ պաշտպանական ներգործությունն ավելի Է ուժեղանում»,- սուրճի և GRIN2A-ի կանխարգելիչ ազդեցության հնարավոր մեխանիզմը բացատրում Է Լինչյոպինգի համալսարանի ծագումնաբանության պրոֆեսոր Պետեր Սյոդերքվիստը: