Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է շքեղ, երեկոյան զգեստով՝ արքայադստեր կերպարում։ Հմայիչ լուսանկարին կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․
«Կանայք ամենատարօրինակ երեխաներն են)) Երեխա, որ կարողանում է ունենալ իր պես... երեխա)))) Տղամարդիկ՝ կարևորագույնն են, կանանց միջի մանուկին ուրախ ու անհոգ պահպանելու համար))) Սիրեք իրար, պահպանեք ու միասին բռնեք Պահը, կյանքն էնքա՜ն կարճ է ախր։
Իսկ ով՞ է ասում, որ անընդհատ ու միայն տղամարդը պիտի ասի որ սիրում է, կամ ուշադրություն ցուցաբերի։ Սերը հաջորդականություն կամ հերթ չի սիրում) սիրում է ՄԻԱՍԻՆ։
Կարճ. եկեք այսօր հայտարարենք սիրո օր, ես ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։
Ու մեկ էլ, շնորհավոր այսօր ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ այստեղ և վերևում.... », ապա շնորհավորել է ընկերուհիների մայրերի տարեդարձները։