Վերջապես բացահայտվել է Dorians-ի եւ Սիրուշոյի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ը:

 

 

Գոռ Սուջյանն ասել է, որ “Dorians”-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. “Այս համերգը պետք չէ կապել գալիք “Եվրատեսիլ”-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն”:

 

Սիրուշոն եւս նշել է' շատ ուրախ է մասնակցել կազմակերպված համերգին, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, որին հասցրել է շատ կարոտել.“Այս համերգը մեծ իրադարձություն է մեզ համար”:

 

Կազմակերպիչների փոխանցմամբ' Dorians-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից: