«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք-խումբը մայիսի 10-ին համերգ կտա Կոպենհագենի ամենամեծ համերգային հրապարակներից մեկում' «AmagerBio» ակումբում:
1600 հանդիսատեսի համար նախատեսված ակումբում տարեկան տեղի է ունենում մոտ 125 համերգ:
Համերգը կկայանա Դանիայում ՀՀ դեսպանության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
Իսկ մայիսի 16-ին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում «Դորիանսը» հանդես կգա 11 համարի տակ' ներկայացնելով Lonely Planet երգով, որի հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը: