Երկու օր շարունակ Մոսկվան կվերածվի ռոք երաժշտության քաղաքի, որտեղ հանդես կգան ռոք երաժշտության ամենանշանավոր երկու խմբերը`  "Black Sabbath"-ն ու "Linkin Park"-ը: Հունիսի 1-ին ռուս երկրպագուների համար ելույթ կունենա բրիտանական "Black Sabbath"-ը, իսկ հաջորդ օրը`  "Linkin Park"-ը:

 

"Black Sabbath"-ը Մոսկվա է այցելում համաշխարհային հյուրախաղերիի շրջանակներում` ի աջակցություն 2013թ. թողարկած «13» ալբոմի, որը կարճ ժամանակահատվածում գրանցեց ռեկորդներ ինչպես վաճառքի, այնպես էլ տարբեր հիթ շքերթներում առաջատարությամբ:

 

"Linkin Park"-ն էլ հայտարարել է, որ մինչև տարեվերջ կթողարկվի իրենց նոր ալբոմը, որտեղ երկրպագուները կգտնեն ինչպես ռոքի դասական ստեղծագործություններ, այնպես էլ նորամուծություններ: Կազմակերպիչների խոսքերով երկու համերգների տոմսերն էլ վաճառվել են ռեկորդային արագությամբ, իսկ սև շուկայում տոմսերի գինը բարձրացել է 10 անգամ: