Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին իր համերգային հյուրախաղերի շրջանակներում կայցելի Մոսկվա և հունիսի 2-ին մենահամերգ կտա ռուս հանդիսատեսի համար: Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթ, և դրանք կարժենան 1200-7000 ռուբլի:

 

Առայժմ հայտնի չէ, երգչուհուն համերգային շրջագայության ժամանակ ամուսինը` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կուղեկցի, թե ոչ:

 

Քառասունյոթամյա Կառլա Բրունին մինչ Ֆրանսիայի առաջին տիկին դառնալը զբաղվել է երաժշտությամբ և մոդելային կարիերայով: Բրունին հայտնի է դարձել հատկապես տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի համար լուսանկարվելով: Շատերը պնդում են, որ Բրունիի համերգներին հաճախում են ոչ թե նրա երգերը ունկնդրելու, այլ ամսագրային գեղեցկուհուն իրական կյանքում տեսնելու համար:

 

Բրունին 2008թ. փետրվարին դարձավ Ֆրանսիայի առաջին տիկինը, իսկ 2011թ. ծնվեց նրա և Նիկոլյա Սարկոզիի առաջնեկը` Ջուլիան: