Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում գրում է․ 

 

«Լավ տղամարդու կողքին կինը լավ առումով թուլանում է))) ու «հանձնվում»)), բայց տպավորություն է, որ էդպես էլ չհասկացան՝ ինչ էի ասում Ախր կանանց ով՞ է հասկանում, որ խեղճ տղամարդիկ հասկանան, ի՜նչ լավ է, որ տղա չեմ ծնվել ես.. թե չէ ներվախախտ կլինեի: 
Շարունակում ենք քայլել Երևանով ու ծանոթանալ մեր հետաքրքիր ու կոլորիտային արձանների հետ։ «Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։


Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։( Սարյանի արձանի այս պուրակի հենց դիմացի շենքի պատշգամբում էր տեղի ունենում ֆիլմի հայտնի գործողությունը))


Արձանի հեղինակ՝ քանդակագործ Դավիթ Մինասյան»։

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) onSep 17, 2018 at 3:11pm PDT