Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Սիրված կինը Հացի պես է. սնող ու կյանք տվող:
Անսահման բարության ու անհատնում սիրո լուսավոր օրինակը` Սբ. Մարիամ Աստվածածինը:
Սերը ցորենի հասկի հատիկի պես է. պարարտ հողում ծիլեր կտա, կբազմանա ու շատերի քաղցը կհագեցնի, անապատային ու պապակ հողում կչորանա...Մարդկության սիրտն առողջ պահողը կինն է: Ցորենի դաշտերը սիրո ալիքների պես են. արևոտ, ոսկեզօծ ու կենսատու ալիքներ են:
Մեր սրտերը պապակ չպիտի լինեն, որ ցորենն աճի ու դառնա հաց. կինը աշխարհի հացն է. խնամք ու հոգատարություն է պետք, որ աճի եւ ապրեցնի: Ջրի պես սեր, սեր ու սեր է պետք... Շնորհավոր Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը) Շնորհավո՜ր»: