Անաստասիա Վոլոչկովայի և Նիկոլայ Բասկովի սիրախաղի մասին esyes.am-ն առիթ ունեցել է պատմելու իր ընթերցողներին: Ինչպես գիտեք, արտիստները չեն մեկնաբանում իրենց անձնական կյանքին վերաբերող այս լուրերը, թեև ժամանակ առ ժամանակ դրանք թեժացնելու առիթներ տալիս են:
Օրերս Վոլոչկավան Թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որում ինքն ու Բասկովը հարսանեկան հագուստով են: Շատերն են շտապել շնորհավորել զույգին ամուսնության առիթով, սակայն պարզվել է, լուսանկարն արվել է «2 աստղ» նախագծի նկարահանումների ժամանակ:
Նշենք, որ այս զույգի սիրախաղի՝ PR քայլ լինելու մասին ռուսական մամուլում մեկ անգամ չէ, որ հրապարակումներ են հայտնվել: