Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ մեկնել է Մալդիվյան կղզիներ, և ինչպես ինքն է նշել, որոշել է այլևս չվերադառնալ հայրենիք։
«Թանկագիններս, ցանկանում եմ հայտնել, որ որոշել եմ մնալ Մալդիվյան կղզիներում: Եվ այստեղից թռիչքներ կիրականացնեմ ստեղծագործական անհրաժեշտության դեպքում:
Ես վաղուց գտել եմ Երկրի վրա իմ սիրելի վայրն ու չեմ կարող դավաճանել այն»,-գրել է պարուհին: