Օրերս բալետի պարուհի սկանդալային Անաստասիա Վոլոչկովան նշել է իր 40-ամյակը: Անաստասիան ծննդյան տարեդարձը նշել է իր առանձնատանը, որին ներկա է եղել նաև իր նոր սիրելին, ում Նաստյան այլևս չի թաքցնում:
Պարուհին ինսթագրամի իր էջում ընկերոջ հետ սև-սպիտակ լուսանկար է հրապարակել և մակագրել այսպես. «Ահա և նա»: Անաստասիայի սիրելին երաժիշտ Միխայիլ Բորիսովսկին է, ով նաև պարուհու թիմում է աշխատում` որպես հնչյունային ռեժիսոր: