Համացանցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում են լուրերն այն մասին, որ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ու դերասանուհի Աննա Հարությունյանը սիրավեպ ունեն:

Թեպետ երկու կողմերի համառ հերքումներին, դժվար է միջոցառումներին կամ որևէ երեկույթի նրանց տեսնել առանձին:

Այս անգամ Միքայելը և Աննան միասին էին ներկայացել Միքայել Պողոսյանի նոր՝ «Արև, սարեր և սեր» կատակերգական ֆիլմի պրեմիերային: Նրանք նույնիսկ միասին էին նստել՝ վերջ դնելով բոլոր կասկածներին:

 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում դերասանուհին հերքել էր տարածված խոսակցություններն ու նշել, որ իրեն շատ վատ է զգում, որ իր պատճառով «այդ մարդու անվան կողքին կարող է թեկուզ փոքրիկ բիծ հայտնվել: