Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր ծննդյան օրը նշելիս հայտնել է ընտրյալի հետ սպասվող հարսանիքի մասին, որի անունը չի բացահայտել, հայտնում է StarHit-ը։
Խոսելով սպասվող հարսանիքի մասին՝ Վոլոչկովան հայտարարել է, որ այն գեղեցիկ կլինի։ Բալետի արտիստի խոսով՝ կարգավիճակի փոփոխությունը տեղի կունենա մինչեւ 2020թ.-ի ավարտը։
«Ես եւ սիրելիս դեռ չենք ընտրել օրը, սակայն կընտրեք խորհրդանշական մի բան։ Ամենայն հավանականությամբ՝ հարսանիքը տեղի կունենա 20.10.2020-ին»,- ասել է Վոլոչկովան։ Բալետի արտիստը հայտարարությունն արել է կարաոկե ակումբում՝ իր ծննդյան օրը նշելիս։ Հունվարի 20-ին նա դարձել է 44 տարեկան։ Միայն թե աստղը չի պատրաստվում բացահայտել սիրելիին։
«Միայն կասեմ, որ սիրելիս երբեք ամուսնացած չի եղել, նա բացարձակ ազատ է եւ հայտնի չէ լայն հանրությանը։ Նա ինձ հիացրել է իր անկեղծ զգացմունքով, իմ հանդեպ ուշադրությամբ, բարեվարքությամբ։ Այսօր նա ներկա չէ տոնին, նա տանը սպասում է ինձ՝ անակնկալ մատուցելու համար»,- հայտարարել է արտիստը։