Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում մոր՝ Տամարա Վոլոչկովայի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.

 

«Ինչ լավ է սիրել ու լինել սիրված։ Պարզապես դա չեն հասկանում ստոր ու սիրո պակաս զգացող կանայք, որոնք իրենց ամբողջ մաղձն ու նախանձը թափում են հաջողակ մարդկանց էջերին՝ ցույց տալով իրենց խոցելիությունը, անգագիտությունն ու խղճուկ բնույթը»,- գրել է Անաստասիան և հավելել. «Շատերը դա անում են սեքսի բացակայությունից։ Ու նրանց կարելի է միայն խղճալ։

 

Իսկ չար ու ստոր մարդիկ չեն կարող գրավիչ լինել։ Ու նրանք նաև չեն կարողանում համակերպվել այն մտքին, որ իրենք ոչ մեկին հետաքրքիր չեն, «Դատապարտելն ու քննարկելը հեշտ է։

 

Իսկ, ահա, կատարյալ, առանձնահատուկ մի բան ստեղծելը, հայտնի դառնալը, սեր ու ճանաչում վաստակելը, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ու ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ պահպանելը, տքնաջան աշխատելը՝ արդեն ՈՒՂԻ է, որն անցնել վիճակված է միայն ուժեղներին։ Ուրախացեք ինձ համար, եթե կարող եք։ Ձեզ էլ եմ երջանկություն մաղթում»։