«Երկու աստղ» վոկալ շոուի հերթական հատվածի նկարահանումների ժամանակ բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան եւ երգիչ Նիկոլայ Բասկովը ներկայացել են հարս ու փեսայի կերպարով:
Дни.ру-ի տեղեկացմամբ, Վոլոչկովան «հարսանեկան» լուսանկարները տեղադրել է իր միկրոբլոգում: Բալետի արտիստուհին նաեւ չի մոռացել երկրպագուներին տեղեկացնել, որ մարտի 8-ի առիթով Բասկովն իրեն շքեղ ոսկե ականջօղեր է նվիրել. «Ինչպիսի անակնկալ… Սիրելի Կոլյան անսպասելիորեն աներեւակայելի շքեղ ականջօղեր նվիրեց մարտի 8-ի առիթով»: Ավելի ուշ Վոլոչկովայի Twitter-ում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում նա կրքոտ համբուրվում է Նիկոլայ Բասկովի հետ: Արտիստուհին դրանք ուղեկցել է մեկնաբանություններով. «Թանկագին Կոլյա: Սա իմ կյանքի երջանիկ օրն էր: Օղերը գլուխգործոց են: Թող շատ բան մնա կադրից դուրս...»: