Վերջին շրջանում քաղաքական բավականին թեժ իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրով անցավ հեղափոխության ալիքը և փոփոխությունների շունչ մտցրեց: Մարդիկ այս օրերի իրադարձությունների ժամանակ տարբեր կերպ սկսեցին արտահայտվել. մեկը հավատում էր հեղափոխությանը, մյուսը՝ ոչ: Շատերն էին պնդում, թե մեր ժողովուրդն այնքան հասուն չէ, որպեսզի կարողանա իշխանություն փոխել: Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց:
Հեղափոխության առաջին իսկ օրերից ցույցերին ակտիվ մասնակցում էր մոդել Անիտա Հարությունյանը, ով հաճախ էր Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ կատարում, հակընդդեմ կարծիք հայտնում ակցիաների կամ Փաշինյանի դեմ արտահայտված մարդկանց: Այդպես եղավ նաև Անիտա Հարությունյան - Լիլի Մորտո բախման ժամանակ, երբ Անիտան բավականին կոշտ արտահայտվեց մոդելի մասին:
Այսօր էլ բավականին թեժ քննարկումների առիթ հանդիսացավ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով հայ ժողովրդին քոչվոր էր անվանել, կասկածի տակ դրել հայ ժողովրդի միասնականությունը (մանրամասները դիտեք վերը ներկայացված տեսանյութում):
Մոդել Անիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նաիրա Մովսիսյանի արած արտահայտությունները նշան են կրթական ցենզի պակասի. յուրաքանչյուր ոք իր կյանքում պետք է սիրի գիրք կարդալ և կարդա, այլապես, երբ փորձում են միտք արտահայտել, նման կերպ խայտառակ են լինում:
«Ես ի՞նչ պետք է մեկնաբանեմ. այդ տեսանյութը ես էլ եմ դիտել և ափսոսում եմ, որ մեր դերասանուհին այդքան վատ է պատրաստված: Նա ատելություն ունի մեր ժողովրդի հանդեպ և չհիմնավորված կասկածներ: Ես տեսա նաև, որ Նաիրան ներողություն է խնդրել, դա իր կողմից ճիշտ, բայց ուշացած մոտեցում էր»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Անիտա Հարությունյանը:
Անիտայի խոսքով՝ պայքարի առաջին իսկ օրերից՝ ինքը եղել է Բաղրամյան պողոտայում և կարծում է, որ փոփոխությունների հասնելու համար կարևորը հավատն է սեփական ուժերի նկատմամաբ: «Ես կարծում եմ, որ իմ ներկայությունն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու ներկայություն, կարևոր էր: Միայն պայքարի կետում լինելու դեպքում քաղաքացին կարող է իր ուզած արդյունքին հասնել և իր կամքը թելադրել, հակառակ դեպքում, Նաիրայի պես արտահայտվելը ծիծաղելի դրության մեջ է դնում մարդկանց: Այդքան հուսալքված պետք չէ ապրել, պետք է հավատալ սեփական և միասնականության ուժին: Իմ ասածը չեն հասկանա հատկապես ցածր ինտելեկտ ունեցող մարդիկ, ինչպիսին է Նաիրա Մովսիսյանը»:
Անիտա Հարությունյանը, խոսելով նաև իշխանությունների վարքագծից, կարծիք հայտնեց՝ «Լավ է, որ վերջապես Հանրապետական պատգամավորներն այնքան քաջություն ունեցան, որ բավարարեցին ժողովրդի պահանջը և անարյուն հեռացան: Ճիշտ կանեն՝ հետագայում եւս չխանգարեն նոր կառավարությանը և թույլ տան, որ ի վերջո հայ ժողովուրդն իր նոր կյանքը սկսի»,-եզրափակեց մոդելը: