Թոփ մոդել ամսագրից տեղեկացրել են, որ հայ մոդել Անիտա Հարությունյանը որոշել է խզել աշխատանքային հարաբերությունները իրենց ամսագրի հետ: Փորձեցինք մոդելից պարզել պայմանագրի խզման հիմնական պատճառը, քանի որ մոդելը այդ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու դեպքում խոշոր գումարների տույժի առաջ է կանգնում:

-Անիտա, ռուսական թոփ մոդել ամսագիրը գրում է, որ դուք խզել եք Ձեր պայմանագիրը: Ինչո՞ւ:

 

-Ես անկեղծ կլինեմ, իմ թե՛ անձնական, թե՛ կարիերայի մեջ փոփոխություններ կան: Ես ստացել եմ այլ՝ ավելի գրավիչ առաջարկներ, որոնց համատեղությունը այդ ամսագրում՝ հատկապես «նուդ» ֆոտոշարքերում նկարվելու առումով, պարզապես անհամատեղելի են: Ես ընտրության առաջ կանգնեցի և վերջնականապես որոշեցի խզել պայմանագիրս:

-Դուք ասացիք նաև անձնական, մեր հետ զրույցում նախկինում ասել էիք, որ ձեր սիրտը զբաղված է:

-Հարցը շրջանցենք:

-Պայմանագիրը խզելու դեպքում Դուք պետք է նաև խոշոր տուգանք վճարեք, այնպես չէ՞:

-Եթե այն կապված է իմ երջանկության հետ, ինչու չէ՝ այո, կվճարեմ:

-Բայց Ձեր երկրորդ համագործակցությունը թոփ մոդել ամսագրի հետ կայացել է և արդեն պատրաստ են ձեր նոր լուսանկարները: Ի՞նչ մոտիվներով եք փորձել ստանալ նոր աշխատանքը:

-Այս անգամ հետաքրքիր կերպար ենք ընտրել՝ անձրև, մերկություն, տրամադրություն, զգացմունքներ և փայլ, շա՜տ փայլ:

-Ո՞վ է լուսանկարների հեղինակը և ինչո՞ւ եք որոշել այս անգամ հայ լուսանկարչի հետ աշխատել:

-Լուսանկարների հեղինակը Անդրան Մանթաշյանն է, արվել է Seducatiօn photoroom-ում: Ժամանակ չունենալու պատճառով չհասցրի գնալ Մոսկվա և լուսանկարները այստեղ արեցի, բայց համոզված եմ, որ պրոֆեսիոնալիզմի առումով չենք կաղում: Կարծում եմ՝ բավականին հաջող և կերպարային նկարներ ենք ստացել, որոնց պես հատկապես հայաստանյան մոդելային շուկայում չի եղել:

-Ի՞նչ նոր առաջարկներ եք ստացել, կա՞ն նոր պլաններ կարիերայում:

-Իհարկե կան, ես երբեք չեմ դոփում իմ տեղում, ավելին ասեմ՝ ես մեկ քայլ առաջ եմ կատարում իմ կարիերայում:

-Իսկ Հայաստանի ամսագրերի հետ աշխատո՞ւմ եք

-Այո, լուսանկարվել եմ «Դե ֆակտո» ամսագրի համար, որն առաջիկայում կհրապարակվի, այն ևս «ֆուռոռ» է խոստանում )):

-Անիտա, այն լուսանկարները, որոնք մենք այս հարցազրույցին կից հրապարակելու ենք վստահ եմ՝ կրկին քննադատությունների են արժանանալու: Ո՞նց եք վերաբերվում այդ ամենին:

 

-Հա, ես էլ եմ լսել իմ հասցեին քննադատություններ, և հետաքրքիրն այն է, որ քննադատում են այն մարդիկ, ովքեր բանի պիտանի չեն մարդկության համար: Դրանցից շատերը չկայացած, կոմպլեքսավորված, թերզարգացած, անկիրթ, անքաղաքավարի մարդիկ են: Ես կխնդրեմ քննադատողներիս քիչ խոսել իմ մասին և նայել հայելու մեջ: Բայց և այնպես, ես ուրախ եմ, որ ես կամ մեր երկրում և լցնում եմ պարապ մարդկանց առօրյան, թող ուրախանան: