Ամառային հանգստի այս շրջանում կարծես թե` հայտնիները փորձում են մեկը մեկից ճոխ ու գեղեցիկ վայրերում հանգստանալ և, իհարկե, լուսանկարներով կիսվել համացանցային ընկերների հետ:
Մոդել Անիտա Հարությունյանը թերևս ամենակրեատիվներից է եղել, եթե շատերը նախընտրում են այս ամիսներին ծով գնալ, կամ եվրոպական քաղաքներում մշակութային հանգիստ անցկացնել, ապա Անիտան փորձել է նվաճել Ռուսաստանի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուս լեռը:
Այն Ռուսաստանի ամենագեղեցիկ վայրերից է, դրա գագաթը փորձում են նվաճել հազարավոր լեռնագնացներ, սակայն ոչ բոլորին է հաջողվում:
Լեռնագնացներն ասում են` «Էլբրուսն իր բնավորությունն ունի և ոչ բոլորին է թույլ տալիս մոտենալ իրեն»:
Բացի Էլբրուսից Անիտան նաև եղել է մեկ այլ հրաշալի վայրում "Чегемские" ջրվեժում, Կաբարդա-Բալկարիայի կապույտ լճերում, որոնք իսկապես բնության հրաշքներ են:
Հետաքրքրական է նաև, որ թեև Անիտան շրջապատված է երազանք թվացող այդ հրաշքներով, բայց միևնույն է՝ իր մտքերն ինչ որ մեկի հետ է: Լուսանկարներից մեկը մոդելը մակագրել է՝ «Իմ կարոտը քո անունն ունի»։