19:30
Ծիգռովկից՝ մինչև վարդագույն փոմփոլիկներով լիֆչիկ ու պորտապարի երաժշտություն․ Ժաննա Բուտուլյանի էվոլյուցիան

Երբ ամիսներ առաջ Ժաննա Բուտուլյանին քննադատեցին «ծիգռովկա» շորերի գեղական նորաձևության հետևորդ լինելու մեջ, նա իրեն տվեց տարբեր դավադրության տեսությունների գիրկը, սակայն առաջընթաց գրանցվեց՝ էլ Մաուգլիի հարսի դրեսս կոդով չէր երևում ահագին ժամանակ։ Թվում էր, թե Ժաննան հետևություններ է արել ու էլ իզուր տեղը իրենց քննադատությունների թիրախ չի դարձնում։ Բայց արի ու տես, որ չարաչար սխալվում էինք։ Օրերս պատահական աչքովս ընկավ Ժաննայի ինստագրամյան էջը, որտեղ նա, ի թիվս այլ բաների, գովազդային հոլովակներ էլ է դնում ու այդպիսի հոլովակներից մեկը կարող է հիմք դառնալ՝ առաջին ֆեյշն-սարսափ ֆիլմի համար։ Ուրեմն հերիք չի ինչ որ վարդագույն լիֆչիկ, թե լիֆչիկի կափարիչ ա գովազդում, որի տեսքից տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մերձավորարևելյան հասարակաց տան լյուստրա են ռասկուլաչիտ արել և դրա գունավոր հուլունգներից աշխատակիցների համար շոր-մոր են կարել, դեռ մի բան էլ այդ ուլտրա-լիֆչիկը գովազդում է նույն հասարակաց տան սաունդ թրեքերի ցանկում հայտնվելու բոլոր շանսերը ունեցող արաբական ինչ-որ պորտապարային երգի ներքո։ Լավ էլի, Ժաննա ջան, մի՛ արա տենց բաներ։ Սիրուն աղջիկ ես։ Հասկանում ենք, որ անվճար չես անում, բայց ի վերջո, կարելի՞ է, չէ՞ որոշ ֆիլտրներ դնել։ Տեղով մեռան քննադատելով ոճդ, հիմա էլ սա․․․

Առաջարկում ենք նաև
Լրահոս