
Ամբողջ աշխարհում կանացի անթերի գեղեցկության և սեքսուալության անվիճելի խորհրդանիշ համարվող Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph պարբերականին՝ խոսելով մի շարք անձնական թեմաների մասին:
Իտալացի գեղեցկուհին պարբերականի հետ զրույցում պատմել է երկու դուստրերի հոր՝ դերասան Վենսան Կասելի հետ ամուսնալուծությունից հետո կյանքի մասին: Բելուչին նշել է, որ միայնակ մոր կարգավիճակում հայտնվելուց հետո զգալի փոխվել է՝ դառնալով ավելի իրատես ու կազմակերպված:
«Առաջ ես շատ ավելի զգացմունքային էի, հիմա, երբ արդեն 50-ն անց եմ, բացահայտում եմ սեփական անձիս մեկ այլ հատվածը»,-նկատել է 52-ամյա դերասանուհին:
Lրագրողի հարցին, թե արդյոք դերասանուհու կյանքում տղամարդ կա, Բելուչին պատասխանել է.
«Ես լիակատար երջանիկ եմ, 100 տոկոսով»,-եզրափակել է գեղեցկուհին: